211652_close_icon
views-count3634 դիտում article-date 22:38 01-02-2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն ընդունել է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովի կազմակերպման աշխատանքային խմբին

Այսօր՝ փետրվարի 1-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովի կազմակերպման աշխատանքային խմբին, որում ներգրավված են Վրաստանի Իլիայի պետական համալսարանի երկրագիտության և սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոն ինստիտուտի գործադիր տնօրեն Թեա Գոդոլաձեն, Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ԱԻՆ սեյսմիկ ծառայության ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված «Դիմակայուն Հայաստան» միջոցառումների շրջանակում անցկացվելիք «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովի հետ կապված մի շարք հարցեր: ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը հիշատակվելու է աղետներին դիմակայելու պատրաստվածության ոգով: Տարեվերջին անցկացվելիք համապետական միջոցառումները կներառեն միջազգային գիտաժողովի անցկացում, աղետների դիմակայունության համապետական վարժանք և երկրաշարժի զոհերի հիշատակման միջոցառման կազմակերպում: Տիկին Թեա Գոդոլաձեն, կարևորելով տարածաշրջանում նման միջոցառումների կազմակերպումը, նշեց, որ սեպտեմբերին էլ Թբիլիսիում տեղի կունենա տարածաշրջանային նոր ծրագրի աշխատանքային հանդիպում: ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության հովանու ներքո մեկնարկող ծրագրի նպատակն է զարգացնել սեյսմիկ արագ արձագանքման ցանցը Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Թբիլիսիում կայանալիք աշխատանքային հանդիպման ժամանակ կբացահայտվեն տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի կարիքները, որից հետո որոշվելու են սեյսմիկ կայանների տեղադրման վայրերը, ինչպես նաև բնակչության անվտանգության վաղ ազդարարման համակարգի ներդրումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր