211652_close_icon
views-count9435 դիտում article-date 20:27 01-02-2018

Հանգստյան օրերին Մոսկվայում ձյան շերտը կանցնի կես մետրից

ՌԴ մայրաքաղաքում հանգստյան օրերին ձյան առատ տեղումներ են սպասվում: Այս մասին հայտնում է TACC-ը: Հանգստյան օրերից հետո ձյան շերտը կգերազանցի կես մետրը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ մայրաքաղաքի փոխքաղաքապետ Պյոտր Բիրյուկովը: Հանգստյան օրերին ձյան շերտը կավելանա 30 սմ-ով, իսկ երկուշաբթի և երեքշաբթի օրերին ևս 10 սմ-ով,- ասել է փոխքաղաքապետը: Նա նշել է նաև, որ մայրաքաղաքի կոմունալ ծառայությունները պատրաստ են ձյան առատ տեղումներին և կաշխատեն շուրջօրյա ռեժիմով:

Նմանատիպ նյութեր