211652_close_icon
views-count135553 դիտում article-date 15:40 01-02-2018

Արտակարգ դեպք Երևանում. մինչ բժիշկները պայքարում էին փոխգնդապետի կյանքի համար, Կենտրոնի ոստիկանները հայտնաբերել են «Թեքեյան» կենտրոնում նրան դանակահարողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 1-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը Խանջյան փողոցի վրա գտնվող «Թեքեյան» մշակութային կենտրոնի մոտից Երևանի հիվանդանոցներից մեկն է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ այդ քաղաքացին Երևանի բնակիչ՝ 43-ամյա Գ. Հ.-ն է, ով ուժային կառույցներից մեկի աշխատակից է, կոչումով փոխգնդապետ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս թոքի հատվածում ստացել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարված ու մինչ բժիշկները կպայքարեին փոխգնդապետի կյանքի համար, Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ պարզել են կասկածյալի ինքնությունը, ով Աբովյան քաղաքի բնակիչ, 39-ամյա Վարդան Գ.-ն է։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները կասկածյալին հայտնաբերել և բերման են ենթարկել Ոստիկանության Կենտրոնական բաժին։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ա. Հովհաննիսյանի, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գագիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Կասկածյալը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դանակահարությունը տեղի է ունեցել «Թեքեյան» կենտրոնի 1-ին հարկում։ [b]Կասկածյալ, 30-ամյա Վարդան Գ.-ն է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0151634001517499287914676.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր