211652_close_icon
views-count12285 դիտում article-date 14:39 01-02-2018

Մարդը ապրանք է ներմուծում Հայաստան, ինչո՞ւ ենք իրեն այդ հարցով սահմանափակում. վարչապետ

Կառավարության նիստում վարչապետն անդրադարձել է արգելանքի հետևանքով մաքսազերծման խոչընդոտների վերացման խնդրին: «Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են ապրանքների մաքսազերծման խափանման դեպքեր, որոնք պայմանավորված են եղել ֆիզիկական կամ իրավաբանական անձի գույքի վրա արգելանքի առկայությամբ։ Նշվածի արդյունքում սահմանափակվում է մաքսազերծման գործընթացը և անձանց ապրանքի օգտագործման կամ տնօրինման հնարավորությունը»,- ասել է Կարեն Կարապետյանը: Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ արդարադատության նախարարին և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին 20- օրյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել անձի գույքի կամ դրամական միջոցների արգելանքի առկայության դեպքում ապրանքների մաքսազերծման խոչընդոտների վերացմանն ուղղված առաջարկություններ: «Իրականում անհասկանալի է, եթե մարդը ապրանք է ներմուծում Հայաստան և ունի արգելանք իր հաշվի վրա, ինչու ենք մենք իրեն այդ հարցով սահմանափակում»,-նշել է վարչապետը:

Նմանատիպ նյութեր