211652_close_icon
views-count2431 դիտում article-date 14:26 01-02-2018

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Դավոսում

Կառավարության նիստում այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: «Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ՝ օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային ֆինանսական կառույցների և խոշոր ընկերությունների ղեկավարների հետ։ Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ և նախանշվել համագործակցության ուղղություններ»,- նշել է վարչապետը և հանձնարարել կառավարության աշխատակազմի ղեկավարին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին 7-օրյա ժամկետում այցի արդյունքների մասին հաշվետվությունը և ընդհանուր տեղեկատվությունը փոխանցել շահագրգիռ մարմիններին։ Արտաքին գործերի, տնտեսական զարգացման և ներդրումների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին հանձնարարվել է ձեռնարկել միջոցներ՝ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կոնկրետ ժամկետներում կատարման և համագործակցության ուղղությունների զարգացման, ըստ այդ ուղղությունների տնտեսական ծրագրերի մշակման և ներկայացման նպատակով։ Գործողությունների վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ կներկայացվեն կառավարության աշխատակազմ։

Նմանատիպ նյութեր