211652_close_icon
views-count2245 դիտում article-date 14:08 01-02-2018

20-օրում հանրությանը կներկայացվեն 2018-ին նախատեսված միջոցառումների ծրագրերը և ակնկալվող արդյունքները

Այսօր Կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կաևանդրադարձել է գործադիր մարմինների 2017թ. կատարված աշխատանքներին, գերակա խնդիրների և միջոցառումների ծրագրերի իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. համար նախատեսված միջոցառումներին: Հաշվի առնելով հանրության հետ հետադարձ կապի և հաշվետվողականության կարևորությունը՝ վարչապետը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և մարզպետներին հանձնարարել է 20-օրյա ժամկետում ըստ ոլորտի հանրությանը ներկայացնել 2017 թ. նախաձեռնած բարեփոխումների, ներդրումային ծրագրերի, միջոցառումների և գերակա խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ, ինչպես նաև 2018 թ. համար նախատեսված միջոցառումների ծրագրերը, կատարման հստակ ժամկետները և ակնկալվող արդյունքները։

Նմանատիպ նյութեր