211652_close_icon
views-count3934 դիտում article-date 09:22 01-02-2018

Պրոթեզավորման կենտրոնը դադարեցրել է գործունեությունը. հաշմանդամները դուրս են գալիս ցույցի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հաշմանդամություն ունեցող և վերջույթների պրոթեզներ կրող անձինք նախատեսում են վաղը՝ փետրվարի 1-ին, բողոքի ցույց անցկացնել ՀՀ կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջելու են իրենց պրոթեզավորման իրավունքը չփոխանցել մեկ այլ կազմակերպության, քանի որ, ինչպես նշում են, առաջին դեպքում պրոթեզները պատրաստվում են գերմանական տեխնոլոգիաներով, գերմանական նյութերով ու բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից, իսկ փոփոխությունից հետո հումքը լինելու է չինական, տեխնոլոգիան՝ իրենց համար անհայտ, իսկ մասնագետները՝ անծանոթ: Պրոթեզավորման գերմանական կենտրոնը այս պահի դրությամբ դադարեցրել է իր գործունեությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր