211652_close_icon
views-count8498 դիտում article-date 08:39 01-02-2018

Վրաստանում և Ուկրաինայում մոլեգնող կարմրուկը Հայաստանին չի սպառնո՞ւմ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Վրաստանում գրանցվում են կարմրուկով հիվանդացության բազմաթիվ դեպքեր: Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև Ուկրիանում վարակը տարածվելու մասին, որտեղ նույնիսկ մահվան դեպքեր էին գրանցվել: Հայաստանի առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը կարծում է, որ մեր երկրին այդ առումով վտանգ չի սպառնում, որովհետև կարմրուկի դեմ պատվաստում ստացած բնակչությունը բավական մեծ տոկոս է կազմում: Նրա խոսքով՝ մեր երկրում տարեկան գրանցվում են կարմրուկի եզակի դեպքեր, իսկ վարակը բերում են արտերկիր մեկնած քաղաքացիները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր