211652_close_icon
views-count10502 դիտում article-date 20:09 31-01-2018

Լեւոն Ջուլֆալակյան. Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը Հայաստանի առաջնությանն անիմաստ էր

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությանն այս անգամ մասնակցեցին մեր բոլոր առաջատար ըմբիշները, բացի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանից: Մի կողմից վաղուց ներհանրապետական առաջնությունն այդքան ներկայացուցչական կազմ չէր ունեցել, մյուս կողմից հետաքրքիր էր, թե Արթուր Ալեքսանյանի համար ինչու բացառություն արվեց: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականի մեկնաբանեց որոշումը. «Մեզ մոտ ընդունված կարգ կա, որ աշխարհի ու Եվրոպայի բոլոր մեդալակիրներին Հայաստանի առաջնությանը մասնակցելու կամ չմասնակցելու հնարավորություն է տրվում: Բայց քանի որ ըմբշամարտում կանոնները եւ քաշային կարգերը փոխվել են, դրա համար բոլորն էլ մասնակցում են: Քանի որ մենք ամեն քաշային կարգում չունենք հինգ-վեց-յոթ լիդեր ըմբիշներ, փորձում ենք եղածը պահպանել եւ դրան ավելացնել, այլ ոչ թե կորցնել: Իսկ ինչ վերաբերում է Արթուր Ալեքսանյանին, նա իր քաշային կարգում, կարելի է ասել, Հայաստանում չունի մրցակից, որը նրան արժանի դիմադրություն ցույց կտար: Այնպես որ, Հայաստանի առաջնությունում մեկնարկելն իմաստ չունի: Սա ցավալի փաստ եւ իրականություն է»:

Նմանատիպ նյութեր