211652_close_icon
views-count2144 դիտում article-date 20:10 31-01-2018

Վարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հունվարի 31-ին, ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերին: Հանդիպմանը քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Այս համատեքստում զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են հաջորդ շաբաթ նախատեսվող՝ ՀՀ կառավարություն-ԱՄՆ ՄԶԳ համագործակցությանը նվիրված շնորհանդես-քննարկմանը, որի ժամանակ ներկայացվելու են տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերը, ընթացիկ նախաձեռնությունները և արձանագրված արդյունքները: Կառավարության ղեկավարը կարևորել է երկկողմ արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում համատեղ իրականացվող ծրագրերը նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանը: «Բարձր ենք գնահատում ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են ՀՀ տնտեսական աճի ապահովմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարի հաջող իրականացմանը և կառավարման արդյունավետության բարձրացման», - նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին: Դեսպան Ռիչարդ Միլսը ողջունել է նախաձեռնված ռեֆորմները և վերահաստատել ԱՄՆ՝ այդ գործընթացին օժանդակությունը շարունակելու պատրաստակամությունը: «ԱՄՆ կառավարությունը Միջազգային զարգացման գործակալության տարաբնույթ ծրագրերի միջոցով աջակցում է ՀՀ կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգին, որը միտված է ժողովրդավարության ու ներդրումների համար բարենպաստ պայմանների ձևավորմանը», - ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը:

Նմանատիպ նյութեր