211652_close_icon
views-count29592 դիտում article-date 19:55 31-01-2018

Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Շնորհավո՛ր տոնդ, հայոց բանակ» խորագիը կրող միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունվարի 31-ին, Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որը կրում էր «Շնորհավո՛ր տոնդ, հայոց բանակ» խորագիրը: Դպրոցի ողջ ուսուցչական կազմը զգում է և արժևորում հայ զինվորի կատարած դերն ու նշանակությունը, չէ որ նրանք են պաշտպանում մեր աշակերտների անվտանգությունը և հնարավորություն տալիս իրականացնելու նման գեղեցիկ միջոցառումներ: Չենք կարող չնշել միջոցառմանը ներկա գտնվող ֆիդայի Արայիկ Նիկողոսյանին, ով իր ներկայությամբ մեկ անգամ ևս ապացուցեց, որ անգամ ամենախաղաղ պայմաններում նրանք մեր ժողովրդի կողքին են: Միջոցառման նախաձեռնությունը պատկանում էր փոխտնօրեն` Սյուզաննա Մալումյանին և կազմակերպիչ Հայարփի Սարգսյանին: Տնօրեն Գարեգին Քարհանյանը, իր շնորհակալական խոսքը հղեց միջոցառմանը ներկա տաղանդավոր «փոքրիկ զինվորներին»: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր