211652_close_icon
views-count5992 դիտում article-date 22:22 31-01-2018

210 ռուս չինովնիկ և օլիգարխ կարող է զրկվել ամերիկյան բանկերի հետ աշխատելու հնարավորությունից

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/30/1087922/]հրապարակել էր [/url]այսպես կոչված «կրեմլյան զեկույցը»: Դրա դրդապատճառը 2016թ-ին ԱՄՆ նախագահի ընտրություններին Ռուսաստանի միջամտությունն է: Զեկույցում Վլադիմիր Պուտինի շրջապատից 210 անձնանց անուններ են ներառվել՝ 114 պետական ծառայողի և 96 գործարարի: Զեկույցն այն անձանց վերջնական ցուցակը չէ, ում դեմ պատժամիջոցներ կկիրառվեն: Ֆինանսների նախարարությունը փաստաթուղթն ԱՄՆ Կոնգրեսին է փոխանցել, որտեղ զեկույցի վերաբերյալ մի քանի լսումներ կանցկացվեն: Հենց Կոնգրեսում կորոշվի, թե ով ինչ պատժամիջոցի կենթարկվի: Զեկույցում խոսվում է յուրաքանչյուր պաշտոնյայի և գործարարի՝ Վլադիմիր Պուտինին մոտ լինելու աստիճանի և նրա եկամտի աղբյուրների մասին: Նշված են նաև հիշատակված յուրաքանչյուր ռուսաստանցու դեմ պատժամիջոցի կիրառման հնարավոր հետևանքները: Զեկույցում, մասնավորապես, նշված է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ռուսական խորհրդարանի երկու պալատների ղեկավարներ Վյաչեսլավ Վոլոդինն ու Վալենտինա Մատվիենկոն, Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, նախագահի վարչակազմի պետ Անտոն Վայնոն, խոշոր գործարարներ Ալեքսեյ Ուսմանովը, Ռոման Աբրամովիչը, Սուլեյման Քերիմովը, Ռուսաստանի խոշորագույն պետական ընկերությունների՝ «Ռոսնեֆտի» և «Գազպրոմի» ղեկավարներ Իգոր Սեչինն ու Ալեքսեյ Միլլերը: Ինչպես հաղորդում է CNN-ը, գոյություն ունի ցուցակի երկրորդ մասը, որն ԱՄՆ ֆիննախը չի հրապարակել: Արդյոք դրանում խոսվում է Պուտինի շրջապատի՝ առաջին մասում չհիշատակված անձանց մասին, թե այն լրացուցիչ տեղեկատվություն է պարունակում արդեն նշված 210 պաշտոնյաների և գործարարների մասին, դեռևս հայտնի չէ: Թե ինչ պատժամիջոցներ կկիրառվի ԱՄՆ-ն Կոնգրեսի համաձայնությամբ, նույնպես դեռևս պարզ չէ: CNN-ի կողմից հարցված փորձագետները կարծում են, որ, առաջին հերթին, ամերիկյան բանկերի հետ աշխատանքի սահմանափակում է լինելու: [url=https://jam-news.net/?p=83119&lang=hy]JAMNEWS[/url]

Նմանատիպ նյութեր