211652_close_icon
views-count2431 դիտում article-date 19:05 31-01-2018

Զարգացող և շահավետ անասնաբուծություն. հանդիպել են ՀՀ գյուղատնտեսության նախարարն ու ոլորտի ներկայացուցիչները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հունվարի 30-ին հանդիպել է խոզաբուծությամբ և ոչխարաբուծությամբ զբաղվող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների և ֆերմերների հետ անասնաբուծության զարգացմանն առնչվող ընթացիկ խնդիրներ քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք: Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են շուկայում գրանցված մսի թանկացմանը, ինչպես նաև անասնաբուծության զարգացմանը միտված պետական օժանդակության ծրագրերի մշակմանը, գյուղատնտեսական կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրմանը, «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներ» ծրագրի շրջանակում 2017 թվականին իրականացված ախտորոշիչ և կանխարգելիչ միջոցառումների արդյունքներին, պարտադիր սպանդանոցային մորթին անցման գործընթացին առնչվող հարցեր: «Անասնաբուծության ոլորտը գյուղատնտեսության նախարարության ուշադրության կենտրոնում է: Նախարարության աշխատակիցները պարբերաբար հանդիպումներ են ունենալու որորտի ներակայացուցիչների հետ՝ անասնաբուծության զարգացմանն ուղղված պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ հարցեր քննարկելու և առավել արդյունավետ ուղիներ մշակելու համար»,-նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Խոզաբուծությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներն ու ֆերմերներն առաջարկել են, որպեսզի անասնակերի պահեստային ֆոնդ ստեղծվի, ինչը թույլ կտա խուսափել խոզի մսի գնի տատանումից՝ հաշվի առնելով, որ գնի ձևավորման 80 տոկոսն անմիջականորեն պայմանավորված է անասնակերի գնով: Ըստ ներկաների՝ խոզի մսի այսօրվա գնաճը մասամբ պայմանավորված է միջազգային շուկայի գնային քաղակաքականությամբ և անասնակեր հանդիսացող գարու և ցորենի թանկացմամբ, քանզի հացահատիկի շուկայում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այսօր մոտ 40 տոկոս գնաճ է առկա: Թե խոզաբուծությամբ, թե ոչխարաբուծությամբ զբաղվողները նշել են, որ ընթացիկ տարում նախատեսում են ավելացնել անասնագլխանակը, որովհետև չնայած ռիսկերին՝ անասնապահությամբ զբաղվելը շահավետ է: Գյուղատնտեսները կարևորել են կենդանիների պատվաստումների կազմակերպման գործընթացը, որի շնորհիվ հնարավոր է եղել կանխել տարատեսակ հիվանդությունները: Նախարար Առաքելյանը տեղեկացրել է, որ պատվաստումների գործընթացն առավել կատարելագործելու նպատակով ներդրվում է համայնքը սպասարկող հաստիքային անասնաբույժների ինստիտուտ, ինչի շնորհիվ ընտրվելու են լավագույն անասնաբույժները, որոնք կվերապատրաստվեն պետության հաշվին: [b] ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր