211652_close_icon
views-count6981 դիտում article-date 14:52 31-01-2018

Ապրիլյան պատերազմի հերոսները Լոս Անջելեսում հանդիպել են արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանի հետ

Հայ առաքելական եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանը հանդիպել է 2016 թվականի ապրիլին Արցախում քառօրյա պատերազմի 2 հերոսների՝ Նարեկ Մալխասյանի և Մարատ Պետրոսյանի հետ, հայտնում է Asbarez պարբերականը: Պատվավոր հյուրերը Լոս Անջելես են ժամանել՝ մասնակցելու հունվարի 28-ին Հայաստանի Բանակի օրվա 26-րդ տարեդարձի տոնակատարությանը: Հերոսներին ուղեկցել են Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը և Լոս Անջելեսում Հայաստանի Գլխավոր հյուպատոսարանի խորհրդական Ռազմիկ Ստեփանյանը: Արքեպիսկոպոսը սրտանց ողջունել է հերոսներին՝ արժանին մատուցելով նրանց հերոսությանն ու հայրենիքին նվիրվածությանը: Զրույցից հետո այցը շարունակվել է Սուրբ Տրդատի և Աշխենի եկեղեցում, որտեղ արքեպիսկոպոսը աղոթել է Հայաստանի ու Արցախի անվտանգության համար ու օրհնել հերոսներին:

Նմանատիպ նյութեր