«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է ԱՊԼ-ի 25-րդ տուրում «Սուոնսիից» կրած պարտությունը (1:3):
«Մենք շատ վատ խաղացինք պաշտպանությունում, կոպիտ սխալներ թույլ տվեցինք: Երկրորդ և երրորդ բաց թողած գոլերի մասին ավելի լավ է չխոսեմ:
Այսօր «Սուոնսին» իր բարձրության վրա էր, կարգապահ ու հաղթանակի ծարավ: Իսկ մենք, ցավոք սրտի, այնքան էլ հաջող չէինք ու կարգապահ», ասել է Վենգերը:
Twitter
Вконтакте
Одноклассники
Google+
