211652_close_icon
views-count1878 դիտում article-date 12:03 31-01-2018

Տեղի է ունեցել «Մեղրի» ԱՏԳ ծրագրի իրականացման երկրորդ փուլի աշխատանքներին նվիրված քննարկում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում հունվարի 30-ին տեղի է ունեցել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) ծրագրի իրականացման երկրորդ փուլի աշխատանքաներին նվիրված քննարկում, որը վարել է նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը։ Քննարկմանը մասնակցել են նախարարության ներդրումների ներգրավման և համակարգման վարչության, ««Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ, «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊԸ (Avenue Consulting Group) և ««Մեղրի» ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ ներկայացուցիչները։ Քննարկման ընթացքում «Ավենյու քընսալթինգ գրուպ» ընկերության Ռազմավարական կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Կարեն Մարտիրոսյանը ներկայացրել է «Մեղրի» ԱՏԳ կառուցապատման երկրորդ փուլի գործարար ծրագիրը, որով նախատեսվում է ազատ տնտեսական գոտու գործունեության, ենթակառուցվածքների և տարածքի ընդլայնում` ներդրողների համար շահութաբեր բիզնես ծավալելու նախապայմաններ ստեղծելու նպատակով: Քննարկվել են ծրագրին առնչվող մի շարք առաջարկներ, նախանշվել են համագործակցության հետագա ուղղությունները և հանդիպումների ժամանակացույցը։

Նմանատիպ նյութեր