211652_close_icon
views-count48558 դիտում article-date 10:15 31-01-2018

Վագոն-տնակում ապրող, ի ծնե սրտի արատով տառապող 38-ամյա մորը արտերկրում վիրահատվելու համար գումար է անհրաժեշտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

3-րդ կարգի ցմահ հաշմանդամ, 38-ամյա Նինա Աբրահամյանը ծնվել է սրտի բնածին արատով: Բժիշկները նրան երիտասարդ տարիքում ապրելու հույս չէին տալիս, բայց Նինան ամուսնացել է, լույս աշխարհ է բերել արու զավակին՝ Արտակին, սակայն տարիներ հետո հիվանդությունն էլ ավելի է խորացել: Այժմ Նինայի միակ երազանքն առողջանալն է: Առողջական լուրջ խնդիրներից զատ, ընտանիքը նաև ունի կենցաղային խնդիրներ: Վագոն-տնակում ապրելը օրեցօր դառնում է ավելի վտանգավոր կյանքի և առողջության համար: Պատկան մարմինները գրեթե ոչ մի օգնություն չեն տրամադրում, ավելին՝ կոպտում են և պահանջում իրենց չդիմել: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Նինան ասաց. «Դեռ մանկուց իմացել եմ, որ սրտի բնածին արատ ունեմ: Միշտ ծնողներս ասել են, որ վիրահատեն, սակայն բժիշկները հույս են տվել, որ կանցնի մեծանալուն զուգահեռ: Տարիներն անցան, սակայն հիվանդությունը ոչ թե նահանջեց, այլ ավելի բարդացավ: Միշտ բժիշկներն ասում էին, որ ինձ ապրելու կարճ ժամանակ է մնացել, կյանք չունեմ, բայց ոնց հասկանում եմ, իմ կյանքը Աստծո ձեռքերում է: Իմ բալիկն էլ է հիվանդ՝ երևանյան հիվանդությամբ: Ամուսինս հիմնական աշխատանք չունի, մեր տան միակ եկամուտը թոշակն է ու նպաստը: Ինձ ապրելու համար թթվածին է պետք՝ թթվածնային բալոնով, որը շաբաթը 2 անգամ պետք է լիցքավորեմ: Գումար չունենալու պատճառով այնքան եմ այս ու այն կողմ դիմել, որ այլևս չգիտեմ՝ ինչ անեմ, որ գոնե կարողանամ թթվածնային բալոնը լիցքավորեմ: Այս ամենից զատ էլ ծախսված ջրի համար մոտ 500,000 դրամ պարտք է կուտակվել, և ջրաչափս հանել են, չեն բարեհաճում միացնել: Մի խոսքով, հայտնվել ենք անելանելի իրավիճակում, որից ելք փնտրելու համար էլ դիմում եմ ողջ հայությանը: Հիմա ինձ Գերմանիայում վիրահատվելու համար անհրաժեշտ է այնքան գումար, որ ես այնտեղ հասնեմ, քանի որ խոստացել են, որ վիրահատությունը անվճար կլինի: Իսկ Գերմանիա հասնելու համար անհրաժեշտ 3,500 ԵՎՐՈ գումարից մնացել է հավաքեմ 1,300 ԵՎՐՈ, որ կարողանամ հանգիստ մեկնել»: Նինային օգնել ցանկացողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` [b]0494996394[/b]: VTB բանկում Նինա Աբրահամյանի հաշվեհամարն է` [b]16079001690300 Ռուբլի 24100233956201 Դոլար:[/b] Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր