211652_close_icon
views-count26019 դիտում article-date 09:32 31-01-2018

Բանակի «սարսափը» ստուգումներ է անցկացնում Կոմանդոսի մոտ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արդեն մեկ շաբաթ է՝ ինտենսիվ ստուգումներ են սկսվել Հայաստանի ԴՕՍԱԱՖ–ում (Հայաստանի պաշտպանական ռազմատեխնիկական ընկերություն), որի նախագահն է Արցախի հերոս Արկադի Տեր–Թադևոսյանը (Կոմանդոս): Ստուգումներն իրականացնում է բանակի «սարսափ» (այսպես են բնութագրում նրան պաշտպանության նախարարությունում), ՀՀ նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ–գնդապետ Միքայել Հարությունյանի խումբը: Հայտնի է, որ Միքայել Հարությունյանը, իր լիազորությունների սահմանում, մշտապես անաչառ, նույնիսկ «անողոք» ստուգումներ է կատարում պաշտպանության նախարարությունում, բազմաթիվ բացահայտումներ անում (Հայկազ Բաղմանյան և այլք)»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր