Ո՞ւմ է պատկանում Արմեն Սարգսյանին սպասարկող Cadillac Escalade-ը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախագահի ՀՀԿ-ի թեկնածու, Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը երեկ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի գրասենյակներ էր այցելել «Cadillac Escalade» ավտոմեքենայով:
«Հայկական Ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ «55 VV 077» պետհամարանիշով «Cadillac Escalade» ավտոմեքենայի սեփականատերը Արմեն Սարգսյանը չէ: Սույն մեքենան Սարգսյանի և նրա հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերում բացակայում է:
Ի դեպ, 2011 թվականի արտադրության «Cadillac Escalade»-ի շուկայական գինն այսօր կազմում է շուրջ 20 հազար դոլար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]