211652_close_icon
views-count4672 դիտում article-date 08:41 31-01-2018

Նախարարները դեմ են արտահայտվել ծխելն արգելելու նախագծին. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ծխելու դեմ պայքարի շրջանակներում առողջապահության նախարարության ներկայացրած օրինագիծը բավական լուրջ դիմադրության է արժանացել հենց կառավարության ներսում: Հիշեցնենք` այդ օրինագծով հանրային վայրերում ծխելու համար նախատեսված են մեծ տուգանքներ: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վարչապետի մոտ այդ թեմայով վերջերս տեղի է ունեցել խորհրդակցություն, և նախարարներից շատերը դեմ են արտահայտվել այս նախագծին` ասելով, թե դա բացասական լուրջ հետևանքներ կարող է ունենալ տնտեսական առումով: Նախ՝ սրճարաններում, ռեստորաններում, ակումբներում ծխելն արգելելու հետևանքով կարող է նվազել հաճախորդների թիվը, ինչի հետևանքով այնտեղ կնվազի առևտրաշրջանառությունը, ըստ այդմ՝ նաև տնտեսվարողների կողմից բյուջե վճարվող հարկերը: Բացի այդ` տեսակետ է հնչել, որ այս նախաձեռնությունը բացասաբար կազդի նաև զբոսաշրջության վրա, քանի որ օտարերկրացի զբոսաշրջիկներին, հատկապես Ռուսաստանի Դաշնությունից, գրավում է այն, որ նրանք Հայաստանյան ժամանցի վայրերում ազատ ծխում են: Այնպես որ Հայաստանը կարող է վանի զբոսաշրջիկներին: Այդ խորհրդակցության ժամանակ նույնիսկ բերվել է հարևան Վրաստանի օրինակը, որտեղ նաև տուրիզմի զարգացման նպատակով օրինականացվեց մարիխուանայի օգտագործումը: Մեր տեղեկություններով` առաջարկվել է ոչ թե ծխելն արգելել անխտիր բոլոր վայրերում, այլ գոտիավորել՝ սրճարաններում, ռեստորաններում, ակումբներում և նման այլ վայրերում սահմանելով ծխողների և չծխողների համար առանձին սրահներ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր