211652_close_icon
views-count16391 դիտում article-date 01:49 31-01-2018

Անգլիայի առաջնություն. Մխիթարյանի առաջին խաղում «Արսենալը» պարտվեց. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 25-րդ տուրում «Սուոնսին» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց Լոնդոնի «Արսենալին»: Առաջին խաղակեսում «Արսենալը» բացեց խաղի հաշիվը, սակայն շատ արագ դաշտի տերերը պատասխան գնդակը խփեցին: 60-րդ րոպեին «Արսենալի» կազմում խաղադաշտ մտավ Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը: Սակայն նրա նորամուտը շատ անհաջող ընթացք ունեցավ: Նրա մտնելուց ընդամենը մեկ րոպե անց Պետեր Չեխի կոպիտ սխալի պատճառով «Սուոնսին» հաշվի մեջ առաջ անցավ: 86-րդ րոպեին «Արսենալի» պաշտպանների հերթական սխալի պատճառով Կլուկասը խփեց երրորդ գնդակը և այդ հաշիվը անփոփոխ մնաց՝ մրցաշարի ետնապահը հաղթեց ահեղ մրցակցին: Ինչ վերաբերում է Մխիթարյանի խաղին, ապա ընդհանուր առմամբ նա չփչացրեց պատկերը, նույնիսկ գոլային պահ ունեցավ, սակայն նրա լավագույն խաղերը դեռ առջևում են: Այս պարտությունից հետո «Արսենալը» 42 միավորով մնաց 6-րդ տեղում, իսկ ահա «Սուոնսին» վաստակելով 23 միավոր, վերջին տեղից բարձրացավ 17-րդ հորիզոնական: [b]Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր[/b] «Սուոնսի» - «Արսենալ»՝ 3:1 Սեմ Կլուկաս, 34, 86, Ջորդան Այու, 61 - Նաչո Մոնրեալ, 33
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր