211652_close_icon
views-count4160 դիտում article-date 22:15 30-01-2018

ՀՀ ոստիկանության պետն ընդունեց ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանի գլխավորած պատվիրակությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 30-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց երկու երկրների ոստիկանական կառույցների սերտ համագործակցության կապակցությամբ և հավաստեց, որ Հայաստանի ոստիկանությունը պատրաստակամ է առավել ընդլայնելու գործընկերային հարաբերությունները: Սեյեդ Քազեմ Սաջադին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` բարձր գնահատեց հայ ոստիկանների աշխատանքը մասնավորապես զբոսաշրջության ընդլայնվող ծավալների պայմաններում անվտանգության պահպանման և զբոսաշրջիկների ապահովության երաշխավորման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխգործակցության հետագա խորացման, փորձի փոխանակման, հանցավորության դեմ համատեղ պայքարի, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր