211652_close_icon
views-count2645 դիտում article-date 19:53 30-01-2018

Սոչիում Սիրիայի հարցով կոնգրեսին սիրիական ընդդիմությանը ներկայացնում է Թուրքիան

Սոչիում կազմակերպված Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսում սիրիական ընդդիմության շահերը ներկայացնում է Թուրքիան, այս մասին տեղեկացնում է diken.com.tr կայքը՝ հղում անելով Թուքրիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրներին: Սոչիի բանակցություններին ի սկզբանե մասնակցության հրավեր ստացած ու ընդունած սիրիական ընդդիմադիր կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր ինքնաթիռով ժամանել են Սոչի, սակայն հրաժարվել բանակցություններին մասնակցելուց: Ավելի ուշ Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Սիրիայի ընդդիմության շահերը բանակցություններում կներկայացնի Թուրքիան:

Նմանատիպ նյութեր