211652_close_icon
views-count4560 դիտում article-date 23:17 30-01-2018

Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրում տեղի է ունեցել Հայոց բանակի կազմավորման 26-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն

Հունվարի 28-ին Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրում տեղի ունեցավ Հայոց բանակի կազմավորման 26-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին Իրանի Իսլամական Հանրապետության պետական մարմինների ներկայացուցիչներ, զինված ուժերի տեսակների, պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության բարձրաստիճան սպաներ և պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագիտական և ռազմադիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը, Իրանի Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Տ. Սարգիս Եպս. Դավթյանը, Թեհրանի, Թավրիզի և Սպահանի հայկական համայնքային իշխանությունների և մշակութային միությունների ներկայացուցիչներ: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Արթուր Ազնավուրյանը: Ելույթներում ներկայացվեց Հայոց բանակի անցած ուղին և անդրադարձ եղավ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքին, «Ազգ-Բանակ» ծրագրի նպատակներին: Խոսվեց նաև պաշտպանության և անվտանգության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մասին:

Նմանատիպ նյութեր