211652_close_icon
views-count9449 դիտում article-date 18:17 30-01-2018

Վրաստանը հրաժարվեց ռուսական գազից

Վրաստանը 2018 թվականից այլևս չի ծրագրում գազ գնել ՌԴ-ից։ [url=https://www.svoboda.org/a/29004827.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գեորգի Չիկովանին։ Վրացական ընդդիմությունն ավելի վաղ հայտարարել էր, որ կառավարությունն ունակ չէ բնական գազ ձեռք բերել «Գազպրոմ» ընկերությունից այն բանից հետո, երբ անցած տարի Մոսկվան և Թբիլիսին պայմանավորվել են «մոնետիզացնել» վճարը դեպի Հայաստան վառելիքի տարանցման համար։ Պաշտոնյան այդ պնդումները հերքել է։ «Չի կարելի ասել, որ մեր գումարը չի բավականացնում ռուսական գազի գնման համար։ Ցանկացած դեպքում, դրամական փոխհատուցումը բավականին մեծ է»,- հայտարարել է փոխնախարարը։ Նա ընդգծել է, որ ներկայում Վրաստանին պարզապես հարկավոր չէ ռուսական գազ, քանի որ ադրբեջանականը լիովին բավարարում է։ Համաձայն «Գազպրոմի» և վրացական կառավարության միջև պայմանագրի՝ դեպի Հայաստան գազի տարանցման համար Ռուսաստանը Վրաստանին էր տալիս տարամցման ծավալի 10%-ը: Անցած տարի վճարվել է մասամբ դրամով և մասամբ հումքով։ 2018-ից վճարը կկատարվի միայն դրամով:

Նմանատիպ նյութեր