211652_close_icon
views-count13999 դիտում article-date 17:23 30-01-2018

ՊԲ հրամանատարը հանդիպել է ‹‹Ես եմ›› ծրագրով բանակ զորակոչված նորակոչիկներին

Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, այսօր՝ հունվարի 30-ին, հանդիպել է ՊԲ-ի զորամասերից մեկում իրենց զինվորական ծառայությունը ‹‹Ես եմ›› ծրագրի շրջանակում նոր-նոր մեկնարկած նորակոչիկներին: Բանակի հրամանատարը շնորհակալություն է հայտնել վերջիններիս զինված ուժերի շարքերը գիտակցված ընտրությամբ համալրելու համար, և վստահեցրել, որ բանակի հրամանատարությունը կանի հնարավոր ամեն ինչ, մասնավորապես ‹‹Ես եմ›› ծրագրի համաձայն բանակ զորակոչված զինծառայողների համար, ծառայողական ու սոցիալական բարձրակարգ պայմաններ ապահովելու համար: [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր