211652_close_icon
views-count2603 դիտում article-date 15:53 30-01-2018

ՍԱՊԾ-ն կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել է, որ Երևան Լուսինյանց 2/2 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Էմմա Սիմոնյանին պատկանող հացի արտադրամասում խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները: Բացի այդ՝ փաթեթավորված արտադրանքը (լավաշ) չի ունեցել համապատասխանության հայտարարագիր: Ա/Ձ Էմմա Սիմոնյանի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար տրվել է ժամկետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր