211652_close_icon
views-count6848 դիտում article-date 15:59 30-01-2018

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին եզակի ընտանեկան արխիվ է նվիրաբերվել

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ջանքերի շնորհիվ Հայաստան տեղափոխվեց և թանգարանին նվիրաբերվեց Հայոց ցեղասպանությունը վերապրած ամերիկաբնակ հայ գերդաստանի ընտանեկան արխիվը: Ամերիկաբնակ Սուսան Սոլակյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հանձնեց իր մեծ ընտանիքի մեծ պատմությունը՝ հուշագրություններ, փաստաթղթեր, լուսանկարներ: Նա, իհարկե, վստահ է, որ իրենց ընտանեկան մասունքները հայտնվել են հոգատար ձեռքերում, իսկ նպատակը մեկն է՝ սերունդներին փոխանցել ամենակարևորը՝ հիշողությունը: Ծնունդով Մեզրեից (Խարբերդի նահանգ) Թոմաս և Էսթեր Մկրտչյանների (Մկրտիչեաններ) ընտանեկան ավելի քան մեկդարյան պատմությունն՝ իրենց պատմական հայրենիքից բռնագաղթվելուց մինչև Միացյալ Նահանգներում բնակությունը հաստատելը, հարուստ է պատմագրական ճշգրիտ տեղեկություններով, ինչպես նաև պարզապես մարդկային կորստի ծանրագույն դրսևորումներով: Ընտանեկան արխիվային նյութերը կարևոր սկզբնաղբյուր են Խարբերդի հայերի տեղահանության, կոտորածների՝ մասնավորապես գերմանացի պաշտոնյաների՝ թուրքերի մեղսակիցը և աջակիցը լինելու, հայ մտավորականության դաժան սպանության, կիրառված բռնության, ինչպես նաև գաղթականների դրության մասին: Նյութերը մանրամասն կուսումնասիրվեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողների կողմից և կներկայացվեն հանրությանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր