211652_close_icon
views-count9594 դիտում article-date 16:24 30-01-2018

«Նոր տարին Երևանում 2018» ծրագրի շրջանակում երևանյան սահադաշտերը շուրջ 42000 այցելու են ունեցել

«Նոր տարին Երևանում 2018» ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանը կազմակերպել էր բազմատեսակ ու բազմաժանր միջոցառումների շարք: Ըստ այդմ, ակտիվ ժամանցի ու մասնավորապես գեղասահքի սիրահարների համար ամենօրյա ժամանակացույցով գործել են նաև երևանյան սահադաշտերը: Վերոնշյալ՝ «Նոր տարին Երևանում 2018» ծրագրի օրերին Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի, Կարապի լճի, «Երազ» այգու և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սահադաշտերն ունեցել են շուրջ 42000 այցելու: Նշենք նաև, որ սահադաշտերը կգործեն մինչև ձմեռային տարեշրջանի ավարտը:

Նմանատիպ նյութեր