3535 դիտում
10:39 30-01-2018
Դրամահավաքը աշխարհով մեկ ընդունված կարգ է, դրանից պետք չէ խուսափել. Արմեն Մուրադյան. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, որը հիմա զբաղեցնում է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնը, դրամահավաքների կազմակերպման կողմնակից է, ավելին՝ նախկին նախարարը դրամահավաքների կազմակերպման համար հավակնոտ սահմանում ունի: Երեկ Զինվորական վերականգնողական կենտրոնի բացմանը, երբ լրագրողները հետաքրքվել են, թե կառույցի բյուջեն ունենալու՞ է ֆինանսավորման հիմնական աղբյուր, թե՞ կրկին բարեգործություններից ու դրամահավաքներից է կառույցը սնվելու, Մուրադյանն ասել է.
«Դրամահավաքներն աշխարհով մեկ ընդունված կարգեր են, դրանցից բացարձակ պետք չէ խուսափել: Դրամահավաքները թույլ են տալիս նման կենտրոններ ստեղծել: Այս շենքը կառուցվել է դրամահավաքով և հիմա էլ վերակառուցվեց այդ ճանապարհով: Դրամահավաքները վկայում են հասարակության հասունության մասին, թե ինչպիսի արձագանք է ստանում այս կամ այն խնդիրը հասարակության կողմից: Ես այդ կոչով դիմեցի մեր շրջանավարտներին, ովքեր աշխատում են աշխարհի 40 երկրներում»,- ասաց Մուրադյանը:
Վերջին շրջանում դրամահավաքի անցկացման կոչը մեծ աղմուկ էր բարձրացրել, երբ Պնախարար Վիգեն Սարգսյանն առաջարկեց արտասահմանում բուժման կարիք ունեցող զինծառայողի համար գումար տրամադրել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1011 դիտում
22:36 10-06-2019
Հայը, որ աշխարհով մեկ սփռված է, ունի դրական կերպար. Նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին
Այս բաժնից
22258 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4985 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին