211652_close_icon
views-count2793 դիտում article-date 12:18 30-01-2018

Նիգերիայում խոշոր ՃՏՊ-ի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել

Առնվազն 20 մարդ է զոհվել Նիգերիայում ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, ողբերգական վթարը տեղի է ունեցել Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում։ Տեղի ոստիկանապետ Ումար Իբրահիմի խոսքով՝ պատճառը եղել է ծանրաբեռնվածությունը, և վարորդը, չկարողանալով կառավարել ավտոբուսը, հարվածել է բեռնատարին։ Ավտոբուսը նախատեսված էր 16 ուղևոր փոխադրելու համար, սակայն տեղափոխում էր 30 ուղևորի։ Վթարի հետևանքով 17 մարդ տեղում է մահացել, իսկ 3-ը՝ հիվանդանոցում։ 7 մարդ հոսպիտալացվել էր։

Նմանատիպ նյութեր