211652_close_icon
views-count2331 դիտում article-date 13:42 30-01-2018

ԱՄՆ-ն Ռուսաստանից պահանջում է դադարեցնել ռուսական կործանիչների ոչ անվտանգ մանևրները

ԱՄՆ-ն պահանջում է ՌԴ-ից, որպեսզի վերջինս դադարեցնի իր օդատիեզերական ուժերին պատկանող ինքնաթիռների մանևրները ամերիկյան ինքնաթիռների հետ և որ դրանք անվտանգ չեն։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Interfax-ը, հաղորդագրություն է տարածել ԱՄՆ Պետդեպը։ Հայտարարության մեջ նշված է, որ ռուսական կործանիչների վտանգավոր գործողությունները մեծացնում են սխալ գնահատակաների ռիսկը, երկու երկրների ինքնաթիռների համար մեծ վտանգ ներկայացնում և կարող են հանգեցնել օդային աղետի։ Նշենք, որ երկուշաբթի ՌԴ-ին պատկանող կործանիչը միջազգային օդային տարածքում վտանգավոր հեռավորության վրա (1.5 մետր) անցել է ամերիկյան հետախուզական օդանավի մոտով։ ԱՄՆ-ն պնդում է, որ ռուսական օդանավերի գործողությունները խախտում են միջազգային ավիացիայի կանոնները։

Նմանատիպ նյութեր