211652_close_icon
views-count2711 դիտում article-date 11:52 30-01-2018

Սոչիում մեկնարկում է Սիրիայի հարցով համազգային երկխոսության կոնգրեսը. ժամանել է 1511 պատվիրակ

Սիրիայի հակամարտության հարցով համազգային երկխոսության կոնգրեսին մասնակցելու համար Սոչի են ժամանել 1511 պատվիրակներ։ Նրանցից 107-ը ներկայացնում են արտաքին ընդդիմությունը, հաղորդում է Ria Novosti-ն Կոնգրեսին մասնակցելու համար ներկայացուցիչներ են ժամանել Սիրիայից, Ժնևից, Կահիրեից, Մոսկվայից և Անկարայից։ Նրանք ներկայացնում են Սիրիայի տարբեր էթնիկ, քաղաքական ու սոցիալական խմբերը։ «Ընդհանուր հաշվով՝ ուղարկվել էր 1600 հրավերք։ Կոնգրեսին կմասնակցեն նաև հայեր, արաբներ, չերկեսներ, քրդեր, դաղստանցիներ, եզդիներ, ասորիներ, աբխազներ, թուրքմեններ և դրուզներ»,-նշել է կազմակերպչական կոմիտեի ներկայացուցիչը։ Բացի այդ, Սոչի են ժամանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ։

Նմանատիպ նյութեր