211652_close_icon
views-count3078 դիտում article-date 11:13 30-01-2018

Պատժամիջոցներով Ռուսաստանին չեք վախեցնի. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

Միացյալ Նահանգներում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Վաշինգտոնին չի հաջողվի վախեցնել և ճնշում գործադրել Մոսկվայի վրա սահմանափակումների միջոցով։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։ «Մենք փորձում ենք բացատրել, որ պատժամիջոցները ոչ այլ ինչ են, քան շարժում՝ ոչ մի տեղ։ Մեզ հնարավոր չի լինի վախեցնել դրանցով»,-ասել է դեսպանը՝ «Ռոսիա-24»-ին տված հարցազրույցում։ Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ Պետդեպը հայտարարել էր, որ ՌԴ-ի դեմ 2017-ին սահմանված պատժամիջոցների արդյունքում Մոսկվան զրկվել է այլ երկրների մի քանի միլիարդ դոլարի զենքի վաճառքի հնարավորությունից։

Նմանատիպ նյութեր