211652_close_icon
views-count4128 դիտում article-date 23:26 29-01-2018

Մաքսիմ Մանուկյան. Պատրաստվում եմ առաջիկա կարեւոր մրցաշարերին

Հունահռոմեական ըմբշամարտի 80 կգ քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը հաղթանակով մեկնարկեց տարվա առաջին մրցաշարում։ Նոր՝ 87 կգ քաշային կարգում Հայաստանի առաջնությունում Մանուկյանը բոլորից ուժեղ գտնվեց։ Հաղթանակից հետո Հայաստանի չեմպիոնը խոսեց լրագրողների հետ. «Հայաստանի առաջնությանը մասնակցեցի իմ որոշմամբ։ Շատ լավ մարզավիճակում եմ։ Պատրաստվում եմ առաջիկա կարևոր մրցաշարերին։ Ամեն ինչ անելու եմ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում լավ հանդես գալու համար։ Այս քաշային կարգն ինձ համար նորություն չէր։ Տարիներ շարունակ մրցել եմ 85 կգ քաշում։ Տարբերությունը մեծ չէ։ Գուցե այս տարի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մասնակցեմ 82 կգ քաշային կարգում, հաջորդ տարի 87-ում, որպեսզի պայքարեմ օլիմպիական խաղերի համար»,-ասաց Մաքսիմ Մանուկյանը։

Նմանատիպ նյութեր