SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ավան վարչական շրջանից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 անչափահաս տղաներ, ովքեր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանց մարմնի վրա կան սուր, կտրող-ծակող առարկայից ստացած մի քանի հետքեր:
Այս պահին նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Նոր նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզել է, որ վիրավորներն են Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի բնակիչ՝ 17-ամյա Արամ Ա.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ և Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ՝ 18-ամյա Գառնիկ Գ.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի աջ թուլակողի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք սովորում են Երևանի ավագ դպրոցներից մեկի11-րդ դասարանում։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները բացահայտելու ուղղությանբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Արտակարգ դեպք Երևանում. ծայրահեղ ծանր վիճակում Ավան վարչական շրջանից 2 անչափահաս տղաներ տեղափոխվել են հիվանդանոց
2018.01.29 22:00



Ֆոտոռեպորտաժ
Twitter
Вконтакте
Одноклассники
