211652_close_icon
views-count31568 դիտում article-date 20:57 29-01-2018

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են ռուսական համարանիշներով ГАЗель-ն ու 2 Mercedes-ները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 29-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:05-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել են ГАЗель մակնիշի X 901 KB 77 ռուսական համարանիշի, Mercedes S մակնիշի 60 MM 033 համարանիշի և Mercedes C մակնիշի 80 ZT 188 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր