211652_close_icon
views-count4327 դիտում article-date 16:12 29-01-2018

«Արսենալը» Ժիրուի համար «Չելսիից» պահանջում է 35 մլն ֆունտ

«Չելսին» բանակցություններ է վարում «Արսենալի» հետ՝ հարձակվող Օլիվյե Ժիրուի տրանսֆերի շուրջ: «Զինագործները» 31-ամյա ֆրանսիացուն պատրաստ են վաճառել նվազագույնը 35 մլն ֆունտով: «Չելսին» Ժիրուին այլընտրանք է դիտարկում «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյին, որի տեղափոխությունը կարող է չկայանալ: Ի տարբերություն Ջեկոյի, Ժիրուն չի մասնակցել Չեմպիոնների լիգային և տրանսֆերի դեպքում կարող է «Չելսիի» կազմում մասնակցել 1/8 եզրափակիչ փուլում «Բարսելոնայի» դեմ խաղերին: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ժիրուն կարող է Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվել՝ որպես Օբամեյանգի տրանսֆերի գործարքի մի մաս:

Նմանատիպ նյութեր