Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ներքին շաբաթօրյակները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Մաքուր Երևան» ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են գլխավոր ու երկրորդական փողոցների, այգի-պուրակների, բակային և ընդհանուր օգտագործման տարածքների սանմաքրման և բարեկարգման աշխատանքները:
Ներքին շաբաթօրյակներն իրականացվում են «Սանիթեք» ընկերության, համատիրությունների և պատասխանատու այլ կառույցների աշխատակիցների ուժերով: Աշխատանքների ընթացքը համակարգում են Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ մեր համաքաղաքացիները վերոնշյալ գործընթացի առնչությամբ իրենց առաջարկներն ու դիտարկումները կարող են ուղղել Երևանի քաղաքապետարանի սոցիալական ցանցերի էջերով` ֆեյսբուքում (FB/Yerevanmunicipality) և թվիթերում (@evnmunicipality), ինչպես նաև [email protected] էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել «Թեժ գիծ» ծառայությանը՝ 011-514-000: