211652_close_icon
views-count22821 դիտում article-date 15:41 29-01-2018

«Արսենալը» համաձայնության եկավ «Բորուսիայի» հետ. Օբամեյանգը տեղափոխվում է 63 մլն եվրոյի դիմաց

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը միանշանակ կտեղափոխվի «Արսենալ», հայտնում է Bild-ը: Պարբերականի տեղեկություններով, «Արսենալը» գերմանական ակումբին կվճարի 63 միլիոն եվրո՝ չհաշված պարգևավճարները: Օբամեյանգը Լոնդոնում կվաստակի տարեկան 10 մլն եվրո: Բացի այդ, «Բորուսիան» Օբամեյանգի փոխարեն ձեռք կբերի «Չելսիի» հարձակվող Միշի Բատշուայիին: Հնարավոր է, որ գաբոնցուն փոխարինող «Բորուսիան» գնի չինական «Տյանցզին» ակումբում հանդես եկող ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մոդեստին:

Նմանատիպ նյութեր