211652_close_icon
views-count39783 դիտում article-date 11:11 29-01-2018

Խոշոր ավտովթար Վանաձորում. բախվել են Ford Transit-ն ու ВАЗ 2101-ը, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի բնակիչ՝ 39-ամյա Ռուբիկ Սաղումյանը իր վարած ВАЗ 2101 մակնիշի 35 OG 073 համարանիշի ավտոմեքենայով Նարեկացի փողոցում բախվել է Տարոն թաղամասի Ածխահատների փողոցի բնակիչ՝ 33-ամյա Վահրամ Առուշանյանի վարած Ford Transit մակնիշի 01 DQ 808 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ռ. Սաղումյանը և Վ. Առուշանյանի ուղևորներ՝ Տարոն 2 թաղամասի բնակիչ, 27-ամյա Գուրգեն Գրիգորյանը, Վանաձոր քաղաքի Կ. Դեմիրճյան փողոցի բնակիչ՝ 43-ամյա Մհեր Ղազախեցյանը մարմնական վնասվածքներով տեղափոփվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Գալստյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Սաֆարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Տարոնի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր