9703 դիտում
20:33 28-01-2018
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը դարձավ 87 տարեկան
Անսովորի սովորական ծնունդն էր։ Փորձել էր սիրողական երկունքների շնորհիվ մի քանի լույս աշխարհ գալ, սակայն չէր ծնվել։ Հյուրախաղերի էին եկել հայոց հնամենի բեմի հին ու նոր վարպետները և հեռացել էին իրենց հետ տանելով թատերական ծննդի երկունքը։
Չկար թատերական լայն տարածք և երկունքի միջավայր։ Փոքրիկ գյուղաքաղաք էր և բավարարվում էր պրոֆեսիոնալ եկվորների ու սիրողական սեփականի սիրախաղով։ Դրանց ամուսնության համար պետական նեցուկ էր պետք, որ կատարվեր պսակը։ Եվ ութսուն յոթ տարի առաջ օրհնվեց Մեծ Սև թատրոնի ծնունդը, որի կնունքին մասնակցելու էին եկել թատերարվեստի ու թատերակաների հայրենի ու օտար մեծերը։
Եկել էին ոչ գովելի վիճակով,այլ նորաստեղծ բեմում մշտական գրանցման, տանտեր դառնալու միտումով։
Եվ բեմի հայ ու օտար մեծերի պարտիզպանային հարազատ օրհնությամբ էլ ձևավորվեցին թատերական այս տարածքի պրոֆեսիոնալ շիվերը։
Ստեղծվեց հայոց աշխարհում թատերական մի օջախ,մի նոր այգի, որի տասնամյա ծառերի հայրենանվեր սոսափը պիտի տարածվեր թատրոնի հզոր մոգերից մեկի`ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԲԵԼՅԱՆԻ պարտավորեցնող անվան հովանու ներքո։
ՄԵԼՍ ՍԱՆԹՈՅԱՆ
Նմանատիպ նյութեր
22428 դիտում
09:49 18-12-2017
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի անակնկալը Վանաձորի հանդիսատեսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
8914 դիտում
10:41 21-12-2017
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն ամփոփեց 2017թ-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
232 դիտում
11:15 23-04-2024
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
253 դիտում
10:49 23-04-2024
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան