211652_close_icon
views-count6683 դիտում article-date 17:03 28-01-2018

Թբիլիսիում շարունակվում են ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված միջոցառումները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[b]Ձերդ Գերազանցություն, հարգելի պարոն Նախագահ,[/b] Մեծ պատիվ է աշխատել Հայաստանի համար այնպիսի կարևոր երկրում, ինչպիսին է բարեկամ Վրաստանը: Ուրախ եմ, որ իմ աշխատանքային գործունեության մեկնարկը համընկնում է Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հետ: Երկու երկրների փոխհարաբերություններում առկա մեծ դինամիկայի մասին են վկայում առաջիկայում նախատեսված բարձր մակարդակի փոխայցելությունները: Մտադիր եմ առանձնահատուկ բարեխղճությամբ կատարել բարեկամական կապերն ամրապնդելու ինձ վրա դրված բարձր պարտականությունը` առավել ուշադրություն դարձնելով հումանիտար կապերի խորացմանը և տնտեսական փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը: Մեր բազմադարյա բարեկամական հարաբերությունները մեծ հնարավորություն են ընձեռում հումանիտար կապերի ամրապնդման, իսկ ազատ առևտրի մասին գործող պայմանագիրը տնտեսական կապերի խորացման համար: Այս առումով կարևորում եմ համատեղ տնտեսական ծրագրերի մշակումը և իրագործումը: Բարիդրացիական ավանդույթների շարունակականությունը ապահովելու նպատակով, կարևորում եմ նաև երկու երկրների կրթական համակարգերի այդ թվում՝ երիտասարդ գիտնականների միջև համագործակցության ամրապնդումը: Վստահ եմ, որ մեր երկրների փոխհարաբերությունների ամրապնդմանն ուղղված գործում կստանամ Ձեր աջակցությունը: [b]Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր