211652_close_icon
views-count8887 դիտում article-date 14:12 28-01-2018

Հայոց բանակին որպես իրենց սիրասուն զավակի վերաբերվող եռասերունդ երկրապահական պատվիրակությունը այցելեց Եռաբլուր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Բանակի օրն առանձնահատուկ կարեւորություն ունի Երկրապահի համար: Հայոց բանակը ստեղծվել, կայացել է հենց երկրապահ կամավորական ջոկատների հենքով: Եվ հայոց բանակին որպես իրենց սիրասուն զավակի վերաբերվող երկրապահները այսօր՝ հունվարի 28-ին, միջոցառումների ամբողջական շարք էին կազմակերպել բանակի օրվա կապակցությամբ: Վաղ առավոտյան ԵԿՄ վարչության շենքում ծաղկադրում կատարվեց հայոց բանակի հիմնադիր, առաջին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կիսանդրիի մոտ եւ ի փառս հայոց բանակի խաչքարին: Ապա եռասերունդ երկրապահական պատվիրակությունը եղավ Եռաբլուրում, ծաղկադրումներ արվեցին անհայտ կորած ազատամարտիկների հավաքական հուշարձանին, նահատակ քաջերի շիրմաքարերին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Անդրանիկ Զորավարի գերեզմաններին: Եռաբլուրում Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի ձեռամբ հոգեւոր կարգ մատուցվեց հանուն հայրենիքի նահատակվածների հոգիների հանգստյան համար եւ ի փառս հայոց բանակի: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 134+
134+

Նմանատիպ նյութեր