211652_close_icon
views-count2727 դիտում article-date 12:15 28-01-2018

Կիպրոսում այսօր մեկնարկել են նախագահական ընտրությունները

Կիպրոսում այսօր՝ հունվարի 28-ին, մեկնարկել են նախագահական ընտրությունները: Այս մասին հայտնում է TACC-ը: Նախագահական ընտրություններին Կիպրոսում կարող է մասնակցել 18 տարին լրացած շուրջ 551 000 քաղաքացի, որոնք կարող են քվերակության մասնակցել 1100 գործող ընտրատեղամասերում: Այս անգամ նախագահի պաշտոնի համար հավակնում են 9 թեկնածու, նրանց թվում է նաև գործող նախագահ Նիկոս Անաստասիադիսը: Կիպրոսում նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով: Վերջնական արդյունքները հայտնի կլինիեն երեկոյան՝ ժամը 20:30-ին:

Նմանատիպ նյութեր