211652_close_icon
views-count4651 դիտում article-date 23:39 27-01-2018

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հունվարի 28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։ Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Սարավան-«Զանգեր» և Գորիս-Կապան ավտոճանապարհները: Արթիկ-Նորաշեն, Գեղանիստ-Սպանդարյան, Հառիճ-Նահապետավան ավտոճանապարհներին, Լոռու մարզում, Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Երևան-Մեղրի ավտոճանապարհի 167-168-րդ կիլոմետրին բուք է, տեսանելիությունը՝ 20 մ: Սյունիքի մարզի Գորիս, Տավուշի մարզի Իջևան քաղաքներում և Աշտարակ-Թալին, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհներին առկա է մառախուղ: Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքներում և Արագածոտնի մարզի Ծաղկահովտի տարածաշրջանում տեղում է ձյուն: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր