211652_close_icon
views-count56215 դիտում article-date 19:37 27-01-2018

Ըմբշամարտիկ եղբայրներն իրենց ընկերների հետ Հայոց բանակի օրվա առթիվ շնորհավորեցին ապրիլյան պատերազմի 22-ամյա հերոսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Աստվածաշունչն ասում է. «Սիրիր մերձավորիդ, տուր, որ ստանաս»։ Այսօր՝ հունվարի 27-ին, հերթական բարեգործական ակցիան կատարվեց Արթուր և Համլետ Աբրահամյան եղբայրների կողմից։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. և Ա. Աբրահամյաններն ազատ ոճի ըմբշամարտիկներ են։ Համլետը բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և 22-ամյա եղբոր՝ Արթուրի, իրենց ըմբշամարտիկ ընկերների հետ Հանրապետությունում հաճախակի են անակնկալ բարեգործական ակցիաներ կատարում։ Արթուրը զբաղեցնում է «Աշխատանք» մարզական միության փոխտնօրենի պաշտոնը: Ըմբշամարտիկ եղբայրները իրենց կողմից բանակի օրվա առիթով Ապրիլյան պատերազմի մասնակից Դավիթ Սարգսյանին պարգևատրեցին շնորհակալագրով, մեդալով և խոշոր դրամական պարգևով: Սերժանտ Սարգսյանը այժմ էլ է ծառայում որպես զինվորական և վստահեցնում է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է նույն սխրանքները ցույց տալ, ինչպես՝ ապրիլյան պատերազմի ժամանակ: Լուսանկարները ՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր