211652_close_icon
views-count11768 դիտում article-date 10:21 27-01-2018

ԱՄՆ-ում ահագնանում է նոր տեսակի գրիպ. կան տասնյակ զոհեր

38 ամյա Ադամ Յորքը մշտապես հաճախում էր մարզադահլիճ: Ցավոք, այժմ նա ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում, ուր նրան միացրել են արհեստական շնչառության սարք: Ախտորոշումը՝ գրիպ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4226837.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: «Ամեն ինչ շատ արագ ընթացավ: Նա հեռախոսով ասաց, որ վատ է զգում, որից հետո հայտնվեց հիվանդանոցում ու նրան միացրեցին արհեստական շնչառության սարքին: Սա արագ բռնկվող գրիպի տեսակներից է»,- ասում է Ադամի կինը՝ Ֆելիցիա Յորքը: Նման գրիպի զոհերից է Ալաբամա նահանգից 3-րդ դասարանցի մի աղջնակ, որը մահացավ մի քանի օրում: Հիվանդության տարածումը կանխելու համար, մանկապարտեզներում և այլ հիմնարկներում ձեռնարկել են քիմիական ախտազերծման աշխատանքներ: Որոշ նահանգներում փակվել են դպրոցներ, իսկ հիվանդանոցները լեփ լեցուն են հիվանդներով: «Այսօր մենք երկու անգամ ավել փորձեր ենք իրականացնում ու 4 անգամ ավելի շատ ենք ախտորոշում գրիպ»,- ասում է Էմորի համալսարանի բժշկական դպրոցի դասախոս Ջեսի Ջերնիգանը: Հիվանդությունների վերահսկման ու դրանց դեմ պայքարի ամերիկյան գերատեսչությունն այս ժամանակահատվածը որակել է որպես ամենավտանգավոր վերջին 8 տարիների ընթացքում: Փորձագետները տեղեկացնում են, որ H3N2 նոր տեսակի գրիպի զոհ են գնացել արդեն 30 երեխաներ:

Նմանատիպ նյութեր