211652_close_icon
views-count7838 դիտում article-date 22:58 26-01-2018

Տեղի ունեցավ ՀՀ ԴԴ դատական կարգադրիչների Ծառայության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցություն.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԴԴ դատական կարգադրիչների Ծառայության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցություն, որը ղեկավարում էր ՀՀ ԴԴ դատական կարգադրիչների Ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Ղազարյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքների հաշվետվությունները: Դատական կարգադրիչների հաշվետու տարվա ընթացքում Ծառայության ընդհանուր կազմակերպման և տեղաբաշխման մասին հաշվետվություն ներկայացրեց Ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Հարություն Դավթյանը: Ստորաբաժանումների կողմից 2017 թ.-ի ընթացքում կատարված աշխատանքներին Ծառայության պետի կողմից տրվեց դրական գնահատական, միաժամանակ նշելով այն առանձին ծառայողական խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ պետք է մոբիլիզացնել ամբողջ անձնակազմը: Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին նաև Ծառայության 2018 թ.-ի գործունեության ծրագրային հիմնական անելիքները և քննարկվեցին ծառայության աշխատանքների կազմակերպման հետ կապված առանձին առաջարկություններ, այդ թվում նաև Ծառայության ստեղծման 10-ամյա հոբելյանի տոնակատարության կազմակերպման ուղղությամբ: Խորհարդակցության վերջում Ծառայության պետը ստորաբաժանումների ղեկավարներին հրահանգավորեց ծառայության հետագա կազմակերպման ինչպես նաև ծրագրային խնդիրների կատարման ուղղությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր