2766 դիտում
23:30 26-01-2018
Գործակցությունն ընդլայնվում է. Գերմանիան Շիրակում ու Լոռիում ներկայացուցիչ կունենա
«Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչներից է գործունեությունը նաև մարզերում: Այդ գործունեությունը վերաբերում է զարգացման քաղաքականության ոլորտին, տնտեսական կապերի աշխուժացմանը, ինչպես նաև մշակութային կապերի զարգացմանը մարզերում: Մինչ այս հյուսիսային շրջաններում չունեինք Գերմանիայի պաշտոնական ներկայացուցչություն, որը կարող էր ստանձնել այս գործունեությունը, բայց ունենք շատ ծրագրեր ու նախագծեր, որոնք իրականացրել ու հետագայում էլ իրականացնելու ենք՝ ընդլայնելով դրանք Հայաստանի տարբեր մարզերում: Չափազանց շատ համագործակցային հնարավորություններ կան ինչպես Շիրակի, այնպես էլ Լոռու մարզերում»,- այսօր մամուլի ասուլիսում նշեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը՝ փաստելով, որ այս ամենին կնպաստի Հայաստանի հյուսիսում նորաբաց հյուպատոսարանը:
Ինչպես տեղեկացնում է [url=https://armenpress.am/arm/news/920451/germanian-yndlaynum-e-hamagortsakcutyuny-hayastani.html]«Արմենպրեսը»[/url], Շիրակի մարզում մինչ այս ևս Գերմանիայի կառավարության կողմից տարբեր ծրագրեր իրականացվել են հատկապես համայնքային զարգացման ոլորտում՝ տարբեր վայրերում բացվելով գրասենյակներ: Իրականացվում են նաև ծրագրեր Գերմանիայի համագործակցության՝ GIZ, ինչպես նաև գերմանական վերականգնման KFW բանկի կողմից՝ հատկապես բնապահպանության ոլորտում, նմանատիպ ծրագիր իրականացվում է ինչպես Արփա լճի տարածքում, այնպես էլ Հայաստան-Վրաստան անդրսահմանային գոտում:
Նմանատիպ նյութեր
1246 դիտում
14:58 04-05-2016
Տավուշում, Շիրակում և Լոռիում հակակարկտային կայանքների միջոցով վտանգավոր ամպեր են ցրել
1433 դիտում
20:20 22-08-2022
Պարեկների ծառայության անցած շաբաթվա արդյունքները Երևանում, Շիրակում և Լոռիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
313 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
259 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
253 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր